Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 14.35-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Վիրաբ Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովոյի բաժնի կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով: