Նախորդ տարվա ընթացքում աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը` ամփոփելով 2014թ.-ը:
Հունան Պողոսյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, թե հատկապես որ հանցագործությունների թիվն է աճել կամ նվազել: Հետաքրքրական է, որ նախորդ տարվա ընթացքում աճել են սպանության, սպանության փորձերի, բնակարանային գողությունների դեպքերը:
«Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 7.5%-ով: Նվազել են գողությունների դեպքերը»,- նշեց Հունան Պողոսյանը: