News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դատապարտել է ահաբեկչական ցանկացած դրսեւորում, այդ համատեքստում նաեւ՝ ԻՊ-ի կողմից Ճապոնիայի քաղաքացու սպանությունը:

Հունվարի 26-ի մամուլի ասուլիսում նախարարին հարց է ուղղվել այն մասին, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է ահաբեկչության դեմ պայքարում իր ավանդի մասին՝ Հայաստանի հասցեին մեղադրանքներ տեղալով:

«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համախմբում է անհրաժեշտ: Ահաբեկչությունը սպառնալիք է բոլորի համար, եւ ուղղակի կամ անուղղակի կերպով ահաբեկչությանն աջակցողները պետք է գիտակցեն, որ գոյություն ունի բումերանգի էֆեկտ եւ իրենք էլ կարող են դառնալ ահաբեկիչների զոհ», - նշել է նախարարը:

Այդ կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը դիմել է Աֆղանստանից վարձկանների օգնությանը, որոնք սերտ կապեր ունեն ահաբեկչական հայտնի կազմակերպությունների հետ:  Մի շարք հրապարակումներում, այդ թվում նաեւ ադրբեջանական մամուլում, կան Իրաքում եւ Սիրիայում ոչնչացված ադրբեջանցի ահաբեկիչների անուններ:  Այդ պատճառով էլ Ադրբեջանի հայտարարությունները միջազգային միջոցառումների ժամանակ ոչ մեկին վստահություն չեն ներշնչում, քանի որ փորձերը զուր են, ընդգծել է արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ