News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2014 թվականին ակտիվորեն մասնակցել է Եվրոպայի Խորհրդի տարբեր կառույցների աշխատանքներին` միեւնույն ժամանակ շարունակելով իր ներգրավվածությունը կազմակերպության գործունեության համար կարեւոր նշանակություն ունեցող ԵԽ բարեփոխումների գործընթացում: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Հունիսին Հայաստան են այցելել ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողները, իսկ հոկտեմբերին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը:

Առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացման հարցում: Նոյեմբերին ԵԽ քարտուղարության հետ կայացել են նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագրի մշակման բանակցությունները:

Մարտին ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը ընդունել է «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում» զեկույցը, որում ներառված առաջարկությունների իրականացման նպատակով ԵԽ կոնգրեսի հետ ձեռնարկվել է հետմոնիտորինգային երկխոսության գործընթաց: 

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի տարբեր ատյանների շրջանակներում ԵԽ անդամ երկրներում եւ Հայաստանում անցկացված ավելի քան 60 համաժողովների, միջկառավարական կոմիտեների նիստերի, աշխատաժողովների եւ քննարկումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ