News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 26-ին, դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին միջադեպ տեղի ունեցավ տուժող Արթուր Հակոբյանի եւ Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի միջեւ, ինչից հետո դատավորը 5 ժամով Աշխեն Պետրոսյանին հեռացրեց դատարանի դահլիճից։ Տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանը, օգտվելով ռեպլիկի իր իրավունքից, ասաց, որ իրենք գումար չեն ուզել Վարդան Պետրոսյանից եւ սկսեց անհարգալից արտահայտվել Վարդան Պետրոսյանի մասին։

«Ես մինչեւ վերջ պիտի բողոքեմ, ես երեխու արյուն ծախող չեմ, բայց դուք բոլորդ էլ ձեր երեխու արյունը կծախեք։ Ես քեզ ճանաչե՞լ եմ, ես քեզանից փող ուզած կա՞մ։ Մոռացել ա՝ իննսունական թվերին, որ թողեց գնաց, վաննայի մեջ, փրփուրով, սիգարետը՝ բերանին, ջուրը քաշում էր,  ասում էր՝ թող գնա Հայաստան»,- ասաց Արթուր Հակոբյանը, ինչից Աշխեն Պետրոսյանը բորբոքվեց, տեղից վեր կենալով եւ պատասխանելով Արթուր Հակոբյանին, ինչի համար դատարանը նրան հինգ ժամով հեռացնելով դահլիճից։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։ Դատախազը Վարդան Պետրոսյանի համար պահանջել է 6 տարի, 6 ամիս ազատազրկում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ