News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գործարար Վահագն Հովնանյանը գումար է առաջարկել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի տուժող կողմին՝ Հակոբյաններին, որպեսզի Վարդան Պետրոսյանը կարողանա խուսափել պատասխանատվությունից, ինչից Հակոբյանները հրաժարվել են։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց տուժող Արթուր Հակոբյանը։

«Բիզնեսմեն Վահագն Հովնանյանն է եղբորս տուն գնացել, որ ինչքան պետք է, կառաջարկենք, որ Վարդանն անմեղ դուրս գա, շատ կոպիտ եղբայրս վռնդել է։ Իրենք ուզել են, որ ես մեղավորությունը վերցնեմ իմ վրա, Վարդանը պարզճակատ դուրս գա, ուզում են մեզ միշտ ճնշած լինեն. ինչի՞ համար, որ երկու երեխա սպանեց, մեկին հիվանդ դարձրե՞ց։ Ու մի հատ էլ ծափահարություններով են դիմավորում Վարդան Պետրոսյանին»,- վրդովված ասաց Արթուր Հակոբյանը։

Տուժողի իրավահաջորդի խոսքով՝ ինքը բազմաթիվ հարցեր ունի Վարդան  Պետրոսյանին, որը նրան կտա պատիժը կրելուց հետո. «Ես իրեն շատ հարցեր ունեմ, ինքը դուրս կգա, կնայի իմ աչքերին ու պատասխան կտա։ Ես շատ կուզենայի, որ Վարդան Պետրոսյանը շատ շուտվանից հրաժարված լիներ իր պաշտպանից, իրան շատ քիչ ա էդ վեց տարին»։

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվեց նախորդ նիստին իրեն վիրավորելու համար տուժող կողմին քրեական պատասխանատվության ենթարկելու իր միջնորդությունից։

Դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեի ռեպլիկը դատարանում ընթերցեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը.  ֆրանսիացի փաստաբանը գրել էր,  որ Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը «ծաղրապատում է», որը շարունակվում է մեկ տարուց ավելի, եւ որ դատախազի մեղադրական ճառը մեղադրական եզրակացությունից չի տարբերվել։ Դատախազ Արթուր Սարգսյանը եւ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը ժամանակ առ ժամանակ ընդհատում էին Նիկոլայ Բաղդասարյանին՝ ասելով, որ ֆրանսիացի փաստաբանն իր  ռեպլիկում վիրավորական է արտահայտվել իրենց հասցեին։

Ընդմիջումից հետո դատական նիստն այժմ վերսկսվել է։ Հիշեցնենք, որ այսօր, հնարավոր է, դատարանը հրապարակի դերասանի գործով դատավճիռը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, դատախազը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ