News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող հարյուրավոր առեւտրականները, որոնք այսօր՝ հունվարի 26-ին, հավաքվել էին Կառավարության շենքի մոտ, մոտ չորս ժամ ապարդյուն վարչապետի հետ հանդիպում պահանջելուց հետո ավարտեցին բողոքի ակցիան եւ հեռացան՝ վաղը կրկին հանդիպելու մտադրությամբ։

Երկորդ անգամ նրանց մոտեցած՝ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը տեղեկացրեց, որ վարչապետը մտադրությունը ի փոխել, եւ չի պատրաստվում իջնել, նա առեւտրականներից 10-ին սպասում է Կառավարության շենքում:

Առեւտրականները կրկին հրաժարվեցին նման ձեւաչափով հանդիպումից, նրանք վաղը կրկին կհավաքվեն Կառավարության շենքի մոտ։

«Ինչ էլ լինի, հետ քայլ չենք անելու, այնքան ենք պայքարելու, մինչեւ արդյունքի հասնելը»,- հայտարարեցին ցուցարարները:

Նշենք, որ այսօրվա ակցիային մասնակցում էին նաեւ առեւտրականներ մայրաքաղաքին մոտ  մարզերից: Վաղը կայանալիք ակցիային կմասնակցեն նաեւ առեւտրականներ Գյումրիից, Վանաձորից:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի» մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ