News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2014 թ. առաջին անգամ խորհրդարանական մակարդակով Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւ է ընդունվել Եվրոպական մայրցամաքում, մասնավորապես, Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, իր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«ԼՂՀ-ն անկախ պետություն ճանաչելու մասին հայտարարել է նաեւ Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի նախագահը: Աշնանը Նավարայի (Իսպանիայի ինքնավար մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր կողմ հանդիսանան ցանկացած բանակցային ձեւաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ երկրի ապագայի համար»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում նոր զարգացումներ են գրանցվել ԱՄՆ-ում։ Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից, Մենից եւ Լուիզիանայից հետո ամերիկյան Կալիֆորնիա նահանգը դարձել է  հինգերորդը, որն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւ։

Կարեն Միրզոյանը հայտնել է նաեւ, որ նախորդ տարի ընդլայնվել են Արցախի եւ օտարերկրյա տարբեր համայնքների միջեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակները: Բարեկամության հռչակագրեր են ստորագրվել Ֆրանսիայի Վիեն, Բուրգ լե Վալանս, Բուկ Բել Էր եւ Արցախի Հադրութ, Շուշի եւ Ասկերան քաղաքների միջեւ: Քարվաճառի եւ Հադրութի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին նման հռչակագրեր են ընդունվել նաեւ ամերիկյան Պիկո Ռիվերա եւ Բըրբանք քաղաքների կողմից: Համագործակցության մասին Համաձայնագիր է ստորագրվել նաեւ Ստեփանակերտի եւ Դոնոստիայի միջեւ (Բասկերի Երկիր):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ