News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգու ղեկավարությունը միայնակ մարդկանց, որոնց սիրելիները լքել են, վերջերս առաջարկել են հովանավորել մադագասկարյան խավարասերներին եւ կարիճներին: Այգու կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ ակցիան նվիրված է փետրվարի 14-ին նշվող Սիրահարների օրվան:

Խավարասերների կամ կարիճների հովանավոր դառնալու համար հարկավոր է նրանց համար առնվազն 25 դոլար նվիրաբերել: Դրանից հետո բարերարին խոստանում են անվանական սերտիֆիկատ եւ կենդանու խաղալիք տարբերակն ուղարկել՝ առաջարկելով այն կոչել նախկին ընկերոջ կամ ընկերուհու անունով:

Ըստ Lenta-ի, նշվում է, որ նվիրաբերված միջոցները կուղղվեն կենդանիների կարիքները հոգալուն եւ ճանաչողական գործունեությանը:

Կենդանիներին հովանավորելն աշխարհի կենդանաբանական այգիներում տարածված պրակտիկա է: Սան Ֆրանցիսկոյի նույն այգում կարելի է նաեւ գումար նվիրաբերել ռնգեղջյուրի, վարդագույն ֆլամինգոյի, առյուծի, ընձուղտի կամ ընձառյուծի կարիքները հոգալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ