News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պաշտոնական եւ ընտանեկան պարտականությունների միջեւ ժամանակի ճիշտ բաշխումը ոչ միայն վերացնում է ընտանիքի եւ աշխատանքի միջեւ կոնֆլիկտը, այլեւ բարելավում է քնի որակը:

Մասնագետները եռամսյա դասընթացներ են անցկացրել ամերիկյան IT ընկերության աշխատակիցների համար՝ նրանց սովորեցնելով ավելի լավ կազմակերպել իրենց ժամանակը: Դրա շնորհիվ մարդիկ կարողացել են գրագետ կերպով բաշխել իրենց օրը եւ ոչ միայն հաջողություններ են արձանագրել աշխատանքային պարտականությունները կատարելու հարցում, այլեւ հասցրել են բավականաչափ ուշադրություն հատկացնել ընտանիքին:

Ըստ Gazeta-ի, 12 ամիս անց մասնագետներն ուսումնասիրել են փորձի մասնակիցների ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը: Արդյունքները միանշանակ են եղել. մարդիկ սկսել են ավելի շատ հաճույք ստանալ կյանքից, ինչպես նաեւ բարելավվել է նրանց քնի որակը:

Ավելին, փորձի մասնակիցները սկսել են ավելի շատ քնել: Օրվա ժամերը գրագետ բաշխելու արդյունքում նրանց հաջողվել է լրացուցիչ ժամ հատկացնել հանգստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ