News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Զինված ուժերի ղեկավարությունը 2015-ին, ինչպես նախորդ տարիներին, կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանի եւ ԼՂՀ-ի ժողովուրդների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին ՊՆ-ում կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերյրան Օհանյանը: Նիստը նվիրված էր Հայաստանի զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ լսվել են զեկույցներ 2014-ին կատարված աշխատանքների վերաբերյալ:

«Հայկական բանակը պատվով է կատարել իր հիմնական խնդիրը՝ ապահովել է Հայաստանի եւ ԼՂՀ սահմանների անձեռնմխելիությունը արտաքին ոտնձգություններից»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Հանդիսավոր նիստն ուղեկցվել է պարգեւատրման արարողությամբ: Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ բանակի կայացման եւ մարտունակության բարձրացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մի շարք սպաներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ ՀՀ ԱԱԾ,  ոստիկանության,  արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման, արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ղեկավար կազմի կողմից արժանացել են մեդալների եւ հուշանվերների:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք զինծառայողներ էլ խրախուսվել են պետական ու գերատեսչական պարգեւներով, նվերներով: 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամիավորումների, միավորումների, ստորաբաժանումների հրամանատարական կազմերին էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնել է պատվո դրոշներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ