Հարավկորեական հեռուստատեսությամբ սարսափելի կադրեր են ցուցադրել: Կատաղած վարազը ներխուժել է Highway Rest Stop սրճարան՝ մահու չափ վախեցնելով այցելուներին: Այս մասին գրում է Mirror-ը:
Բրիտանացի լրագրողները կատակում են, որ վարազը դժվար թե ներառված էր սրճարանի ճաշացանկում: Կադրերում երեւում է, թե ինչպես է վայրի կենդանին ներխուժում հաստատություն եւ դես ու դեն նետվում: Իսկ այցելուների մեծ մասին հաջողվում է փախչել հետնամուտքից:
Ըստ Vesti-ի, ամենայն հավանականությամբ, քաղցած վարազին գրավել է ուտելիքի հոտը: Բարեբախտաբար, վայրի կենդանու անսպասելի այցի արդյունքում սրճարանում ոչ ոք չի տուժել: