Հունվարի 27-ին նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը (International Holocaust Remembrance Day): Օրը հիմնվել է 2005 թվականի նոյեմբերի 1-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թիվ 60/7 բանաձեւով:
Ըստ Calend-ի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հատուկ նիստ է մեկնարկել՝ նվիրված 1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի նացիստական համակենտրոնացման ճամբարի գերիների ազատագրման 60-րդ տարեդարձին: Նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ:
Օսվենցիմի գոյության ընթացքում, տարբեր գնահատականներով, ճամբարում 1.5-ից մինչեւ 2.2 մլն մարդ է զոհվել: