News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին, ուղղված հակամարտության կողմեր Հայաստանին եւ Ադրբեջանին, պատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի, Ադրբեջանը շարունակում է իր մարտահույզ (սադրիչ, պատերազմ հրահրող) եւ ռազմական հռետորաբանությունը Հայաստանի դեմ՝ տարածելով հակահայկական ատելության ճառեր, այնպես ինչպես Huthis էր տարածվում տխրահռչակ ռադիո հեռարձակումներով Ռուանդայի հարյուր օրվա ընթացքում: Այս մասին ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես ասել է.

«2014 թվականի ԵԽԽՎ նստաշրջանից հետո Ադրբեջանի ռազմական ուժերը բազմապատկել են մահացու հետեւանքով հարձակումների քանակը եւ առաջին անգամ սկսել են օգտագորրծել բարձր տրամաչափի զենքեր: Ինչը հայկական կողմում հանգեցրել է մահվան դեպքերի ավելացման: Ե´վ կանայք, եւ´ տղամարդիկ, եւ´ զինվորականները, եւ´ խաղաղ բնակիչները կորցրել են իրենց կյանքը:

Հայկական պատվիրակությունը բազմիցս բարձրաձայնել է իր վերաբերմունքը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ հավասարակշռված եւ միակողմանի բանաձեւի նախագիծը ավելի կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում եւ Ադրբեջանին ‹‹քարտ բլանշ» կտա նոր միջսահմանային հարձակումներ սանձազերծելու համար, ինչը անկասկած կհանգեցնի զոհերի թվի ավելացմանը:

Հիմա գործելու, ոչ թե խոսելու ժամանակն է: Եթե նույնիսկ մենք ավելի լավ խոսում ենք քան գործում, անհապաղ գործողությունների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է: Ի՞նչ կարող ենք անել մենք՝ քաղաքակիթ հանրությունը եւ դրա ներկայացուցիչները, տեղի ունեցող կոտորածը դադարեցնելու համար:

Սովորական պատասխանը, որը մենք միշտ լսում ենք վեհաժողովում, այն է, որ կարելի է միջամտել խնդրի լուծման ընթացքին միակ միջազգայնորեն լիազորված մարմնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ զուգահեռ՝ միեւնույն ժամանակ չստանձնելով որեւէ պատասխանատվություն այն հետեւանքների համար, որոնք տեղի են ունենում նմանատիպ միջամտության պատճառով:

Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում անզեն հայկական ռազմական ուղղաթիռի կործանման ողբերգական միջադեպը, որը հանգեցրեց օդային ուժի անձնակազմի երեք անդամների մահվան, ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը ադրբեջանական կողմի վրա որեւէ ազդեցություն չունեն:

Փաստացի մերժելով այս կոչերը, Ադրբեջանի ռազմական ուժերը ողբերգության տարածքը 10 օր շարունակ պահեցին մշտական կրակի ներքո՝ կանխելով փրկարարական եւ վերականգնողական խմբերի, ԵԱՀԿ, Կարմիր Խաչի պաշտոնատար անձանց անգամ մոտեցումը ողբերգության տարածք:

Վերջերս՝ հատկապես այս ամսվա ընթացքում, Ադրբեջանը հարձակվել է հայկական դիրքերի վրա գրեթե ամեն օր՝ մեր դեմ օգտագործելով իր հատուկ ուժերը եւ իր հետեւից թողնելով մեծ քանակությանբ սեփական զոհեր, ինչպես նաեւ խլելով զգալի քանակությամբ հայ սպաների կյանքը:

Այս հարձակումները ամբողջովին համահունչ են այն հայտարարություններին եւ ատելության ճառերին, որոնք գրեթե ամեն օր հնչեցվում են Ադրբեջանի բռնապետ՝ Իլհամ Ալիեւի կողմից՝ մարդու, որը ինչպես գիտենք, չունի որեւէ հարգանք մարդկային կյանքի, այդ թվում՝ իր զինվորականների կյանքի նկատմամբ:

Ադրբեջանի այս գործողությունները ցուցադրում են դրա անպատկառ անարգանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համաշխարհային հանրության նկատմամբ ընդհանուր առմամբ: Փաստացի, մենք կասկածում ենք, որ Ադրբեջանը գաղտնիաբար որդեգրել է նոր քաղաքականոսւթյուն, այն է՝ նպատակամղված կերպով ի չիք դարձնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որպեսզի բանակցությունները տանի իր նախընտրած հունով եւ կանխակալ գործընկերների մասնակցությամբ կամ (եւ) լուծի խնդիրը ռազմական ճանապարհով:

Մենք՝որպես բազում քաղաքակիթ հասարակություններ ներկայացնող մարմին, ունենք բարոյական պարտականություն կանխել բռնությունը եւ պատերազմական այն հանցագործությունները, որոնք իրականացվում են հայկական կողմի նկատմամբ եւ պետք է սահմանենք այնպիսի ընթացակարգ, որը թույլ կտա հստակորեն դիմակազերծելհրադադարի ռեժիմի խախտման համար իրական մեղավորին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ