News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետ Զակ Քենդալին:

Ողջունելով հյուրին՝ Վարդան Եղիազարյանը նշեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական եւ արդյունավետ: Նա հատկապես կարեւորեց դեսպանատան աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին եւ ընդգծեց, որ դրանց նպատակը ժողովրդին բարձրակարգ ծառայություն մատուցելն ու ոստիկանության աշխատանքը թափանցիկ դարձնելն է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ ոստիկանության հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել լրացուցիչ հանդիպում՝ առավել առարկայական քննարկում կազմակերպելու նպատակով:

Քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ