News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավչինական Շենչժեն քաղաքում մի քանի պաշտոնատար անձինք հեռացվել են պաշտոնից, երբ պարզվել է, որ նրանք Կարմիր գրքում գրանցված հսկայական սալամանդր են կերել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Ինչպես նշում են Southern Metropolis Daily թերթի լրագրողները, իրենց թղթակիցներին ծեծի են ենթարկել պաշտոնյաների ընթրիքը լուսանկարելու փորձի ընթացքում, որին ներկա է գտնվել նաեւ քաղաքային ոստիկանության ղեկավարությունը:

Ներկայում հազվագյուտ երկկենցաղին ուտելու մեջ 14 մարդ է կասկածվում:

Անցած տարվա ապրիլին Չինաստանի իշխանությունները կտրուկ խստացրել էին պատասխանատվությունը Կարմիր գրքում գրանցված կենդանիների սպանության եւ որպես սնունդ օգտագործելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ