Երեքշաբթի դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը աճել է ներդրողների սպասումների ֆոնին, որ Հունաստանում ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցության հաղթանակը չի հանգեցնի արժութային միությունից երկրի դուրս գալուն:
Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը 1,1246 դոլարից աճել է մինչեւ 1,129 դոլար: Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը 118,33 իենից նվազել է մինչեւ 118,45 իեն: Դոլարի ինդեքսը (ԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկեր-երկրների 6 արժույթների զամբյուղում) կրճատվել է 0,05%, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունաստանի ընդդիմադիր արմատական ձախերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ) հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ 300 ընդհանուր մանդատից ստանալով 150-ը: ՍԻՐԻԶԱ-ի ղեկավար Ալեքսիս ՑԻպրասը ընտրողներին խոստացել է փոխել երկրի քաղաքականությունը եւ վերանայել վարկատուների հետ հարաբերությունները: Մասնավորապես, նա խոստացել է հասնել ԵՄ-ի գործընկերների նկատմամբ կուտակված պարտքի (ավելի քան 300 մլրդ եվրո) չեղարկմանը: