News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հաջողության երաշխիքը վստահության մթնոլորտի ստեղծումն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին դա նախատեսում է շփման գծից դիպուկահարների հեռացում, դիվերսիաներից ու սադրանքներից հրաժարում, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծում: Այս առթիվ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը միշտ հանդես է եկել ուժի կիրառումից հրաժարվելու մոտեցման օգտին:

«Այդ առումով ԵԱՀԿ Միսնկի խումբը շատ անելիք ունի: Հենց միջադեպերի հետաքննությունների մեխանիզմների օգնությամբ կարելի է պարզել, թե կողմերից որ մեկն է խախտել հրադադարի ռեժիմը: Դա թույլ կտա հասցեական նշել խախտողին, ոչ թե երկու կողմերին ընդհանուր կոչեր անել»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու մասին խոսակցություններին, պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են համանախագահների գործունեությանը վստահելու մասին եւ ձեւաչափի փոփոխության անհրաժեշտություն չեն տեսնում:

Նախարարի խոսքով՝ համանախագահների գործողությունները քննադատում են, բայց նաեւ նրանց շնորհիվ արդեն երկար ժամանակ հաջողվում է խուսափել լայնամասշտաբ ռազմական գործողություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ