Հունվարի 26-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Տպագրիչների փողոցի թիվ 8 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գեւորգ Գ.-ին, 1990 թ. ծնված Գոռ Ս.-ին եւ 1991 թ. ծնված Տրդատ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակ` շագանակագույն զանգվածներով:
Նշանակվել են տոքսիկաքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: