News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը ներկայացել է սեփական անվան նախշով կոստյումով, գրում է The Times of India-ն: Ինչպես կատակում է թերթը, դասագրքերում որոշակի կանոններ չկան, թե ինչպես պետք է հագնվեն առաջնորդները պաշտոնական միջոցառումների համար, սակայն Մոդին այդ հարցում «մեկ քայլ առաջ է»: Հնդիկ վարչապետի կոստյումի ուղղահայաց շերտերին նշված է «Նարենդրա Դամոդարաս Մոդիի» անվանումը:

Մոդիի ոճը արդեն բուռն քննարկումներ է առաջացրել սոցկայքերում եւ հրավիրել ողջ աշխարհի ուշադրությունը:

Թերթը նշում է, որ դիզայներ Ռաակեշ Ահավալին ստեղծած կոստյումը կարվել է Jade Blue ընկերությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ