News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Անկախ Հայաստանում ամենակայացած համակարգը բանակն է, որն ապահովում է երկրի ռազմական անվտանգությունը եւ կատարում իր առջեւ դրված խնդիրները։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողներին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

«Հիշենք, որ Ադրբեջանն ավելի շատ զենք ուներ Արցախյան ազատամարտի ժամանակ, բայց հաղթեց հայ մարդու ոգին, հայրենասիրությունը, այն, որ հայը պատերազմում էր իր հողի, ազգի համար, իսկ ադրբեջանցին պայքարում էր իրեն չպատկանող հողերը հետ վերցնելու համար։ Այսօր ես հանգիստ եմ, որ մենք ունենք կայացած բանակ, որը կարող է ամուր պահել մեր դիրքերը»,-ասաց նա։

Վահան Շիրխանյանի խոսքով՝ մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել։

«Պատմությունը կրկնվում է, եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ կրկնությանը, պատերազմն անավարտ է։ Ադրբեջանցիները չեն կարող չանել այն, ինչ անում են, նրանք խնդիր ունեն կորցրածը հետ բերելու եւ երկրորդ ՝ արտաքին ճնշումը, առաջին հերթին՝ Թուրքիայի կողմից»,- ասաց Շիրխանյանը՝ նշելով, որ այդ կերպ Թուրքիան փորձում է Հայաստանին ճնշել։

Պաշտպանության նախկին փոխնախարարը վստահություն հայտնեց, որ պատերազմի վերսկսման դեպքում մենք կրկին հաղթելու ենք. «Մենք պատերազմում չենք օգտագործել  մեր ամենակարեւոր զենքը՝ միասնական հայությունը, այ, որ դա օգտագործենք, արդեն կարող ենք շատ լուրջ հաջողությունների հասնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ