News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:

Ծառայության Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Բաղդագյուլյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը՝ Լոռու մարզային բաժնի պետ:

Արագածոտնի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հրանտ Աբազյանը նշանակվել է նույն բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Սյունիքի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանը՝ նույն բաժնի պետի տեղակալ: Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Միլիտոնյանը նշանակվել է Սյունիքի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Երեւան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Ալեքսանդր Մուշեղյանը նշանակվել է Երեւան քաղաքի դատախազության հայցերով եւ քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, իսկ Երեւան քաղաքի դատախազության հայցերով եւ քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Վարդան Վարդանյանը՝ Երեւան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետ:

Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հայկ Գասպարյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, իսկ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վազգեն Գալումյանը՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի տեղակալ:

Ֆինանսական բաժնի հաշվապահ, արդարադատության լեյտենանտ Պայծառ Կոնդյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորքի-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Արման Սարգսյանը՝ Երեւան քաղաքի դատախազության հայցերով եւ քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

Տպել
Ամենաշատ