News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արխանգելսկում քրգործ է հարուցվել կնոջ նկատմամբ, որը փորձել է երիկամի դոնորի փախցնել իր երեխայի համար: Նրան օգնել են պայմանագրային երկու զինծառայողներ: Նրանք Գագարինի փողոցում բռնել են տղամարդուն եւ փորձել ուժով նստեցնել մեքենա՝ Մոսկվա տանելու համար:

Պարզվել է՝ կինը փորձում եր առեւանգել իր նախկին ամուսնուն, որը դարբին է աշխատում «Սեւմաշ» ՍՊԸ-ում: Դրա համար նա դիմել է ծանոթների օգնությանը: Ատրճանակով սպառնալով տղամարդուն՝  նրանք վերջինիս ստիպել են նստել Opel մեքենան:

Ոստիկաններին հաջողվել է օպերատիվ ձերբակալել բոլոր երեքին եւ ազատել տուժածին: Հարցաքննությանը բոլորը նույն բանն են ասել՝ դոնորական օրգանը հարկավոր էր ծանր հիվանդ երեխային: Փոխպատվաստումը նախատեսում էին անել Մոսկվայում: Երեխայի մայրը որոշել էր, որ լավագույն դոնորը հայրը կլինի:

«Քանի որ առեւանգմանը մասնակցում էին ներքին զորքերի զինծառայողներ, գործի հետաքննությունը կվարի զինվորական-քննչական վարչությունը:  Երեք կասկածյալներին ստորագրությամբ բաց են թողել: Առեւանգվածը չի տուժել», – «Բալտինֆո»-ին պատմել է իրավապահների աղբյուրը:

Առեւանգող կնոջ մասին քիչ բան է հայտնի: Հաղորդվում է, որ նա ռուսական խոշոր բանկերից մեկում օպերատոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ