News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող նաիրիտցիները փետրվարին եւս մեկ ամսվա աշխատավարձ կստանան: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, նաիրիտցիներից մի քանիսի հետ հանդիպմանն  ասել է Էներգետիկայի եւ բնական  պաշարների նախարար  Երվանդ Զախարյանը՝ տեղեկացնելով, որ փետրվարի 2-ին գործարանում կհանդիպի նաիրիտցիներին եւ աշխատավարձը տալու օրվա վերաբերյալ հստակ տեղեկատվություն կտրամադրի:

«6 հոգով ենք մտել նախարարի մոտ, վեցս էլ խոսել ենք, ասել ենք ամեն ինչ, նույնիսկ այն, որ իրեն չենք հավատում: Նախարարը դրան պատասխանեց՝ կհավատաք, թե ոչ, դա ձեր պրոբլեմն է, ես գիտեմ՝ ինչ եմ անում, եւ անում եմ»,- նախարարության առջեւ հավաքված նաիրիտցիներին պատմեց հանդիպմանը մասնակցած՝ գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախարարի հետ քննարկման ժամանակ եւս մեկ անգամ հաստատվել է, որ աշխատավարձերը կմարվեն գործարանի գույքի վաճառքից ստացված գումարից: Նա նշեց նաեւ, որ նախարարն ասել է՝ փետրվարին, հնարավոր է,  մի քանի ամսվա աշխատավարձ տրվի, եթե գործարանի գույքի վաճառքն արագ ընթանա:

Նաիրիտցիները բողոքի ակցիաներ չեն անի մինչեւ փետրվարի 2-ի հանդիպումը:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

Օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ընդունել է «Նաիրիտ» գործարանի  աշխատանքային հանձնաժողովի 5 անդամներին եւ խոստացել առաջիկա երեք ամիսների ընթացքում բավարարել նաիրիտցիների պահանջը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ