News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների Սիբու կենդանաբանական այգում առաջարկում են անվճար մերսում 4 հսկա պիթոնների միջոցով:

Օձային մերսման հաճույքը զգալու հնարավորություն կարող են ունենալ միայն կենդանաբանական այգու կարիքների համար նվիրատվություններ կատարած անձինք։ Դրանից հետո կամավորի վրա  մոտ 250 կգ քաշով 5 մետրանոց օձ են տեղավորում։

«Իհարկե, շատ այցելուներ վախ են զգում։ Սակայն առավել խիզախները նշում են, որ հավանում են մերսման այս եղանակը», - պնդում է կենդանաբանական այգու կառավարիչ Ջիովաննի Ռոմարտեն, հայտնում է Lifenews-ը։

Օձային մերսումը որոշ ժամանակով բացառել էին ծառայությունների ցուցակից, սակայն համառ այցելուների խնդրանքով՝ մերսման այս տեսակը վերականգնվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ