ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ռանչո Կորդովա քաղաքի տներից մեկում, որտեղ ապրել է Խաչատուր Ավդալյանը, ոստիկանները հայտնաբերել են մարզական կեղծված հագուստներով տասնյակ արկղեր:
KCPA հեռուստաալիքը հայտնում է, որ հարկային տեսչության աշխատակիցները քաղաքի ոստիկանության հետ համատեղ առգրավել են հարյուրավոր մարզական պարագաներ, որոնք վաճառվել են Գալտեի շուկայում: Վաճառքի մեղադրանքով ձերբակալվել է Խաչատուր Ավդալյանը:
Ավդալյանի ձերբակալությունից հետո հայտնաբերել էին նաեւ պահեստ, որը գտնվել է տնից մի քանի մղոն հեռավորության վրա, ուր պահվել է ապօրինի ապրանքը:
Ավդալյանը Սակրամենտո շրջանի բանտում է եւ մեղադրվում է խաբեության եւ հարկերը վճարելուց խուսափելու մեջ: