News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ եւ Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրադարձությունների վերջին զարգացումների առիթով։

«Ես կցանկանայի կողմերին հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանման եւ մարտական գործողությունների դադարեցման կոչ անել, ինչպես նախատեսված է 1994թ. մայիսին ստորագրված համաձայնությամբ։ Ես ցավում են բռնության էսկալացիայի համար, ինչի արդյունքում մեծաթիվ զոհեր են եղել եւ կողմերին կոչ եմ անում պատասխանատվություն ցուցաբերել ու խուսափել հետագա էսկալացիային հանգեցնող քայլերից», - հայտարարել է Դաչիչը։

Նրա խոսքով՝ ոչ միայն նախագաների, այլ նաեւ այլ մակարդակներում ուղղակի շփումները առաջընթացի ձեռքբերման ճանապարհին կենտրոնական ասպեկետներից մեկն են համարվում եւ պետք է ամրապնդվեն հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմամբ ու ռազմական գործողությունների դադարեցմամբ։ «2014թ. Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում կայացած երկու երկրների նախագահների հանդիպումները ճիշտ ճանապարհին կողմնորոշված դրական քայլեր էին։ ԵԱՀԿ-ն շարունակում է սատարել ուղիղ շփումներին, սակայն հենց կողմերը կարող եւ պարտավոր են հետեւել հրադադարին», - հայտարարել է Դաչիչը։

ԵԱՀԿ գործող նախագահը աջակցություն է հայտնել անձնական ներկայացուցչի՝ Անջեյ Կասպշիկի ջանքերին, ով կողմերին օգնում է վստահության ամրապանդմանն ուղղված նոր եւ այնքան անհրաժեշտ ջանքերի ներդրման ու մշակման գործում։

«Ես նաեւ վճառականապես սատարում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագայների ջանքերը, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու բանակցությունների համար անհրաժեշտ հիմքերի ստեղծմանը։ Ես կողմերին կոչ եմ անում լիարժեքորեն օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները եւ քայլեր ձեռնարկել խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ», - հայտարարելէ  Դաչիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ