News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ զառանցանք է համարում ուկրաինական Գերագույն Ռադայի՝ Ռուսաստանին ագրեսոր երկիր ճանաչելու կոչերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Խելացի մարդիկ զառանցանքին երբեք ուշադրություն չեն դարձնում»,- ասել է նա: Նարիշկինը նաեւ նշել է, որ «ցավոք, այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, իրավունքի շրջանակից, խելամտության սահմաններից դուրս է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանության էր արժանացրել նախագիծը, որի համաձայն, Ռուսաստանն ագրեսոր երկիր է ճանաչվում: Բացի այդ, Ռադան Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններն ահաբեկչական կազմակերպություններ է ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ