Խարդախություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող Ռաֆիկ Սարգսյանը հունվարի 22-ին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
62-ամյա Ռաֆիկ Սարգսյանը 2013թ.-ի սեպտեմբերի 23-ին Հովհաննես Հակոբյանի հետ Միլենա Արզումանյանի անունից կեղծ լիազորագիր է պատրաստել, որով Միլենայի ներկայացուցիչ է հանդիսացել Հակոբյանը: Լիազորագրով Հովհաննես Հակոբյանը փորձել է Միլենայի բնակարանը նվիրաբերել Սարգսյանին, սակայն գործն ավարտին հասցնել չեն կարողացել: 2014թ.-ի օգոստոսի 11-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ Սարգսյանը ներգրավվել է՝ որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտնաբերել:
Հունվարի 22-ին Սարգսյանը հայտնաբերվել է: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: