Արմավիր քաղաքի բնակիչ Լիոնիկ Դավթյանը կասկածվում է գողություն կատարելու մեջ:
Անցած տարվա նոյեմբերին Արմավիր գյուղից գողություն էր կատարվել. Ռուսաստանում բնակվող տանտերը բնակարանը վստահել էր ընկերոջը, սակայն անհայտ անձը մտել էր տան ավտոտնակ եւ այնտեղից հափշտակել նվագարկիչ եւ տարբեր ավտոմասեր:
Հունվարի 21-ին ոստիկաններին հաջողվել է պարզել, որ գողությունը կատարել է Լիոնիկ Դավթյանը, ում հորն էլ տանտերը վստահել էր բնակարանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: