News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր մեր հարեւանը եւ ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիան իրականացնում է այլ վայրագություններ: Այդ մասին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Նա անդրադարձել է ադրբեջանցի պատվիրակի ելույթին, որը հնչել էր իրենից առաջ: «Ինձ համար անակնկալ չէր փաստերի աղճատմամբ, իրողությունների խեղաթյուրմամբ լեցուն նրա խոսքը: Բայց, թերեւս ես կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ում դա հաճելի է եղել, քանի որ ադրբեջանական պատվիրակության ելույթները իրենց նախագահի ելույթների վատ կրկնօրինակն են, քանի որ վերջինս վարպետ է ամեն ինչ խեղաթյուրելու, ինչին մենք ականատես եղանք հունիսյան նստաշրջանին: Ինչ վերաբերում է վերջինիս նշած անձանց, ապա նրանք գերիներ չեն, այլ հանցագործներ, որոնք սպանություն են կատարել: Ղարաբաղյան կողմը ամբողջովին հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին եւ համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ` գերիների հարցերով: Սակայն սա այդ դեպքը չէ: Նրանք հանցագործներ են եւ ոչ թե գերիներ: Այժմ թույլ տվեք անդարադառնալ ելույթիս»:

«Ինչպես ձեզնից շատերը գիտեն, մարդկության քաղաքակիրթ մասը պատրաստվում է նշել Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայկական ցեղասպանության 100- ամյակը: Ցեղասպանություն, որը հարյուր տարի հետո էլ դեռ սահմռկեցնում է իր վայրագությամբ եւ անողոքությամբ: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իսկապես իրականություն էր եւ այն իսկապես ցեղասպանություն էր: Ցեղասպանություն, որի զոհերը, վերապրածները եւ նրանց սերունդները,նույնիսկ, հարյուր տարի անց սպասում են ճանաչման եւ արդարադատության: Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան շարունակում է դրա հերքումը: Ավելին, բանտարկում է բոլոր նրանց, ովքեր փորձում են խոսել հայկական ցեղասանության մասին, մեղադրելով նրանց թուրքականությունը վիրավորելու մեջ, ինչ էլ, որ դա նշանակի: Չնայած շատ մարդիկ զարմանում են եւ չեն հասկանում այս շարունակական ժխտման պատճառները, սակայն խոր պատճառները ակնհայտ են զինված աչքի համար: Դա ցեղասպանության շարունակականություն է որպես այսպիսին: Շարունակականությունը միեւնույն տարածքներում, միեւնույն երկրում, միեւնույն երկրի կողմից, միեւնույն մարդկանց կողմից: Մի´ խաբեք ինքներդ ձեզ: Մի´ եղեք երեսպաշտ՝ ասելով, որ այսօրվա Թուրքիան ոչնչի համար մեղավոր չէ, որ դրա քաղաքացիները համարյա եվրոպացիներ են եւ որ ցեղասպանությունը անցյալի հարց է…

Հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց թուրք ազգայնամոլների խմբի կողմից: Մենք դեռ սպասում ենք, որ այս հանցանքի մեղավորները կստանան իրենց արդարացի պատիժը: Հորինված Անատոլիա անունով կոչվող Արեւմտյան Հայաստանի հայկական հսկայական մշակույթային ժառանգության գրեթե բոլոր հուշարձանները ոչնչացվել են Թուրքիայի կողմից: Թուրք ղեկավարները, որպես վիրավորանք են ընդունում, երբ իրենց հ այ են անվանում: Ավելին, վերջերս Սիրիայում՝ Դեյր-Էլ- Զորում, իրականացվեց հայկական եկեղեցու պայթեցումը ‹‹իսլամական պետության» կողմից, որը, ինչպես նշվում է, իրականացվել է Թուրքիայի աջակցությամբ: Դեյր-Էլ-Զորը իրենց տներից վտարված եւ Սիրիայի անապատներում մահվան դատապարտված ցեղասպանության զոհերի վերջին հանգրվանն էր: Աշխարհի ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող մեծ իրադարձություններից շեղելու եւ ցեղասպանության հիշատակը մթագնելու համար՝ հայկական ցեղասպանության տարելիցի օրը վիճարկվում է Արեւմտյան դաշնակիցների ջախջախման օրով՝ Գալիպոլիի ճակատամարտի օրով, որը մշտապես նշվել է ավելի վաղ` մարտ ամսին:

Այսօր մեր հարեւանը եւ ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիան իրականացնում է այլ վայրագություններ: Հսկայական աջակցություն է ցույց տրվում Իրաքում եւ Սիրիայում եզդիների, քրիստոնյաների, ասորիների, շիաների,ալավիտների եւ այլ փոքրամասնությունների ցեղասպանության իրականացմանը այպես կոչված ‹‹իսլամական պետության» կողմից, որի վայրագությունները համեմատելի են միայն 20-րդ օսմանյան զորքերի կողմից հայերի դեմ կատարված վայրագությունների հետ: Հարգելի´ գործընկերներ, այստեղ՝ ազատ խոսքի եվրոպական բաց ամբիոնի կենտրոնում, կոչ եմ անում ներգործել ձեր՝ հայկական ցեղասպանությունը դեռեւս պաշտոնապես չճանաչած կառավարությունների վրա հայկական ցեղասպանությունը իր անունով կոչելու համար, որպեսզի ցույց տրվի զեղծարար չարիքի իշխանության եւ մեծ քաղաքականության կեղտոտ բանակցությունների նկատմամբ անհնազանդությունը:

Որքան երկար մենք լռենք, թաքցնենք մեր գլուխները, այնքան մերօրյա ցեղասպանությունները կշարունակվեն: Որքան երկար անտեսենք 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանություն, այնքան ավելի շատ ցեղասպանությունների վկան կդառնանք»,- նշել է պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ