News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ  Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների՝ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ չվերթների հաճախականության վերաբերյալ տեխնիկական խորհրդակցությունները, ըստ Վրաստանի մամուլի, անարդյունք են ավարտվել: Բանակցությունները տեղի են ունեցել Թբիլիսիում՝ հունվարի 26-27-ին:

«Խոսքը չվերթների հաճախականության մասին է: Գլխավոր սկզբունքն է պաշտպանել վրացական ավիաընկերության, երկրի եւ սպառողների շահերը: Քանի որ վերջնական արդյունքի դեռ չեն հասել, առայժմ կգործի շաբաթական 18 չվերթի ռեժիմը: Դուք գիտեք, որ ավելի վաղ ես ժամանակավոր համաձայնագիր էի ստորագրել 18 չվերթ իրականացնելու վերաբերյալ, որն ուժի մեջ է մինչեւ հունվարի 31-ը:  Ուստի մենք դեռ մի քանի օր ունենք»,- հայտարարել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Գուրամ Ջալագոնիան, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պարբերական ավիահաղորդակցումը վերացվել էր 2006թ.՝ երկու երկրների հարաբերությունների սրացումից հետո։ Պարբերական ավիահաղորդակցումը վերականգնելու  որոշումն ընդունվել էր 2014թ. սեպտեմբերին, իսկ արդեն հոկտեմբերի 26-ին «Աերոֆլոտն» առաջին թռիչքն էր կատարել Մոսկվայից Թբիլիսի։ ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ պարբերական ավիաչվերթներ են իրականացնում երեք ընկերություններ, որոնցից երկուսը ռուսական «Սիբիրն» ու «Աերոֆլոտն» են, երրորդը՝ վրացական Airzena — Georgian Airways-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ