News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունն ունի ուժեղ բանակ, իսկ բանակը՝ ուժեղ ոստիկանություն: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանապետը նշեց, որ բանակն իր ընտանիքն է, իր կենսագրության կեսը նա թողել է բանակում եւ այսօր էլ շարունակում է լինել բանակի կողքին:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում սահմանի լարվածությանը եւ արդյոք դա նշանակում է  պատերազմի վերսկսում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ադրբեջանցիներ են, էլի: Պետք է լուրջ վերաբերվել, բայց չմոռանալ, որ ադրբեջանցիներ են»:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Եռաբլուրում են Հայաստանի եւ Արցախի  նախագահները, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, նախարարներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ:

Տպել
Ամենաշատ