News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Արթիկ» ՔԿՀ կալանավորին 4 հեռախոսի լիցքավորիչի մեջ կասկածելի զանգվածներով փաթեթ տարած փաստաբան Ռուբեն Մովսիսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվել:: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Թամարա Յայլոյանը:

Նա նշեց, որ առայժմ պատասխան չեն ստացել՝ այն վարույթ ընդունվել է, թե ոչ:  Ռուբեն Մովսիսյանը շարունակում է մնալ կալանքի տակ, սպասում են քննչական գորոծղություններ անելուն՝ առերեսումներ, հարցաքննություններ: Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե ինչ կապ ուներ իր պաշտպանյալը կալանավորի հետ, ում այցելել էր, նա նշեց, որ նախկինում պաշտպանել է նրա շահերը, այլ մանրամասներ չհաղորդեց՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից: Իսկ թե որտեղ եւ երբ է հայտնաբերվել թմրանյութը, Թամարա Յայլոյանը նշեց, որ այն հայտնաբերվել է հենց անցակետում, բայց փաստաբանը հայտարարել է, որ ինքը չի իմացել, որ թմրանյութ է տանում:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում ստացվել են նյութեր` փաստաբանի պայուսակի մեջ գտնվող բջջային հեռախոսների լիցքավորիչների մեջ հայտնաբերված կասկածելի զանգվածների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից:

Ստացված նյութերի համաձայն` 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 17:45-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Պողոսյանին տեսակցության գնացած փաստաբանի ձեռքի պայուսակը, որի մեջ առկա 4 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչների զննությամբ երեքի միջից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ: Նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից վարչական մասնաշենքի կանանց զուգարանից հայտնաբերվել է բջջային հեռախոսի ևս մեկ լիցքավորիչ, որի զննությամբ նույնպես հայտնաբերվել է կասկածելի զանգվածներով 3 հատ փաթեթ: Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Բացատրություն է տվել փաստաբանը, ով հայտարարել է, որ լիցքավորիչներն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ` կալանավորին փոխանցելու համար:

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ` կասկածելի զանգվածների բաղադրությունը պարզելու համար: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտելու համար: Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ փաստաբանին գրավով ազատելու մասին եւ հենց Վերաքննիչ դատարանից նրան վերցրել են կալանքի տակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ