News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է իրեն սպառնալու նպատակով Կոստա-Ռիկա ժամանած ահաբեկիչների մասին, որտեղ հունվարի 28-ին բացվում է Լատինամերիկյան եւ Կարիբյան պետությունների միության գագաթաժողովը:

«Ահաբեկչական խումբ է ժամանաել այստեղ՝ ինձ սպառնալու համար: Մենք  ձեռնարկել ենք անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները, իսկ նպատակով Կոստա-Ռիկայի կառավարությունը աջակցում է մեզ», - Մադուրոյի խոսքերը մեջբերում է Noticias24 կայքը: 

Վենեսուելայի նախագահը մանրամասներ չի հայտնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Կոստա-Ռիկայի գագաթաժողովն անցկացվում է «Կառուցենք միասին» կարգախոսով  եւ նվիրված է լինելու աղքատության դեմ պայքարի հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ