Թուրքիան խոսքի ազատության եւ մարդու իրավունքների մասով տխուր փորձ ունի: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող Ամալ Ռամզի Քլունին:
Իր ելույթում նա հիշատակել է ժամանակակից Թուրքիայի բարքերի, մասնավորապես ազգային հողի վրա Հրանտ Դինքի սպանության մասին, հաղորդում է Հանուն արդարության եւ ժողովրդավարության եվրոպական հայկական դաշնությունը:
Հայաստանի ներկայացուցիչների ելույթներից հետո 20 րոպեանոց ընդմիջում է հայտարարվել:
ՀԻշեցնենք, որ Ստրասբուրգում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր՝ հունվարի 28-ին, տեղական ժամանակով 09:15-ին (Երեւանի ժամանակով 12:15-ին) սկսվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը: «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործում Հայաստանը ներգրավված է՝ որպես երրորդ կողմ: Գործում որպես երրորդ կոմղ ներգրավված է նաեւ Թուրքիան:
Լուսանկարները՝ EAFJD-ի թվիթերից