News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Պետդումայի մշակութային հարցերով կոմիտեի փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը խորհրդարանական հարթակից եբրայերենով կատարել է «Էլի, էլի Շելո» երգը, որը երգել են Բուդապեշտի գետտոյի  կալանավորները:

«Այս երգը ծնվել է Բուդապեշտի գետտոյում, այն կոչվում է «Էլի, էլի շելո», - ասել է Կոբզոնը՝ դիմելով պատգամավորներին եւ երգել:

Արտիստի կարծիքով, Ռուսաստանը «պարտվում է տեղեկատվական պատերազմում», քանի որ պատշաճ կերպով չի պատասխանում Լեհաստանի արտգործնախարարի հայտարարությանը, որը ուկրաինական բանակն է ազատագրել Օսվենցիմը:

«Մենք պետք է կտրուկ պատասխանենք այդ հարձակումներին: Մենք դրա իրավունքն ունենք: Մենք՝ օրենսդիրներս, իրավունք ունենք այդ կապակցությամբ որոշում ընդունել, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ ենք մտածում աշխարհում տեղի ունեցածի մասին», - Կոբզոնին մեջբերում է «ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ