News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը երկարաձգել է երկրում ուկրաինայի քաղաքացիների մնալու ժամկետը: Գերատեսչության կայքի փոխանցմամբ, այժմ նշանք կարող են բազմաթիվ անգամ երկարաձգել ՌԴ տարածքում իրենց մնալու 90-օրյա ժամկետը:

ՌԴ միգրացիոն ծառայությունում հիշեցրել են, որ հունվարի 26-ին Լեռնային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր էր համարել ՌԴ տարածքում ուկրաինացիների  մնալու ժամկետը երկարաձգելու հնարավորությունը, այդ թվում զորակոչային տարիք ունեցողների համար:

Ռուսաստանի միգրացիոն ծառայության կանոնների համաձայն, Ուկրաինայի քաղաքացիները մինչեւ 90-օրյա ժամկետի լրանալը պետք է դիմեն Ռուսաստանի ԴՄԾ տեղի բաժանմունք: ՌԴ տարածքում մնալու ժամկետը կարող է երկարաձգվել եւս 90 օրով: «Այս կարգը տարածվում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիների վրա եւ կապված չէ որեւէ կարգավիճակ ստանալու հետ: ՌԴ տարածքում ժամանակավորապես գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչեւ 2015-ի օգոստոսի 1-ը»,-ասված է Ռուսաստանի ԴՄԾ հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ