News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մոսկվայում ոստիկանները փնտրում են սադիստին, որը հենց փողոցում հաշմանդամ է դարձրել կնոջը: Անտարբեր անցորդների աչքի առջեւ  չարագործը գետնին է տապալել տուժողին, հետո սկսել է կոտրել նրա ոտքերն ու կողերը: Հաշվեհարդարն ավարտելուց հետո, սադիստը ածելիով կտրատել է կնոջ դեմքը:

հարձակումը ֆիքսել է այդ վայրում տեղադրված տեսախցիկը: Հանցագործությունը կատարվել է հունվարի 24-ի երեկոյան Բալշայա Տուլսկայա փողոցում: Ներկայումս 34-ամյա տուժածը՝ Օքսանան, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Կադրերից դատելով, չարագործը կնոջը մոտեցել է հետեւից եւ ուժեղ հարվածով նրան գետնին տապալել: Հետո տղամարդը սկսել է շրջահայացորեն կոտրել կնոջ ոտքերը: Նա ուղղել է տուժածի ոտքերը, ապա ամբողջ իր մարմնով ցատկել վրան, այնուհետեւ հանել է ածելին ու կտրատել կնոջ դեմքը:

Գազանային հաշվեհարդարի ականատես են եղել պատահական անցորդներ: Մի երիտասարդ չափից ավելի մոտեցել է չարագործին, նայել տեղի ունեցողին, բայց չի միջամտել, անգամ ոստիկանություն չի զանգահարել, գրում է Life News-ը:

Հիվանդանոցում բժիշկները Օքսանայի մոտ արձանագրել են ձախ զիգոմատիկ ոսկորի կոտրվածք, կտրած վնասվածքներ ու կապտուկներ դեմքին, ծնոտի վերին մասի կոտրվածք եւ փակ գանգուղեղային վնասվածք: LifeNews-ի փոխանցմամբ, կոտրված են նաեւ կնոջ երկու ոտքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ