News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսպանական Գրանադե քաղաքում մանկապղծության մեղադրանքով կաթոլիկ եկեղեցու 10 հոգեւորականի եւ 2 աշխարհիկ անձանց են դատապարտել: 2004-2007 թվականներին նրանք բազմիցս բռնաբարել են չորս դեռահասի:

Այս գործի հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ 24-ամյա մի երիտասարդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապին նամակ է գրել: Նա պատմել է, թե ինչպես են իր հանդեպ ոտնձգություն կատարել, երբ ինքը դպիր է եղել: Ըստ Reuters-ի, Հռոմի Պապը զանգահարել է երիտասարդին եւ ներողություն հայցել:

Վերջին տասնամյակում կաթոլիկ եկեղեցին հայտնվել է մի շարք սկանդալների կենտրոնում՝ կապված հոգեւորականների շրջանում մանկապղծության տարածման եւ եկեղեցական ղեկավարության կողմից հանցագործների հովանավորչության հետ: Վատիկանի հաշվարկների համաձայն, ընդհանուր առմամբ, եկեղեցու ծառայողների շրջանում դիրքի չարաշահման ավելի քան 3420 դեպք է արձանագրվել:

2013 թվականի մարտին ընտրվելուց հետո Ֆրանցիսկոս Պապը հայտարարեց մանկապղծության դեմ վճռական պայքար սկսելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ