News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հակաահաբեկչական պայքարի ուժեղացմանն «անպայման պետք է նախորդեն հասարակության ծայրահեղականացման եւ կրոնական ֆանատիզմի պատճառներն արմատախիլ անելու միջոցառումները, հատկապես՝ երիտասարդության շրջանում»: Այս մասին ասված է հունվարի 28-ին ԵԽԽՎ ընդունած բանաձեւում, որը նվիրված է Փարիզում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններին:

Բանաձեւի համաձայն, փարիզյան ողբերգությունը, որը 17 մարդու կյանք խլեց, «հարձակում է ոչ միայն ազատ խոսքի դեմ՝ ուղղված նրան, որպեսզի քննադատներին ստիպեն լռել եւ վախեցնել, կամ բռնության հերթական հակասեմական ակտ չէ»: «Կատարվածը նաեւ ժողովրդավարական եւ ազատության արժեքների դեմ հարձակում դարձավ»,- նշված է բանաձեւի տեքստում:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, փաստաթուղթն իր մեջ ներառում է համաշխարհային հանրությանն ու Եվրախորհրդի անդամ պետություններին ուղղված մի շարք կոնկրետ պահանջներ: Այսպես, խորհրդարանականները երկրներին կոչ են արել «հրաժարվել զանգվածային հետապնդումներից, որոնք ապացուցել են ահաբեկչության դեմ պայքարում իրենց անարդյունավետությունը», եւ միմյանց հետ փոխանակել այն ավիաուղեւորների մասին տեղեկատվությունը, որոնք պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում:

Բացի այդ, պատգամավորները պետություններին խնդրել են վերահսկել բանտերում տիրող իրավիճակը, որպեսզի բանտարկյալներին ահաբեկչական գաղափարներ չներարկեն, հատկապես՝ ծայրահեղական իսլամ:

Առաջարկվում է նաեւ մոնիթորինգի ենթարկել համացանցն ու սոցիալական ցանցերը, ռեսուրսներ տրամադրել դպրոցներին եւ ուսուցիչներին, որպեսզի վերջինները երեխաների շրջանում ժողովրդավարական եւ հանդուրժողականության արժեքներ սերմանեն, ինչպես նաեւ լրագրողներին, այդ թվում՝ բլոգերներին, պաշտպանեն ծայրահեղականների սպառնալիքներից եւ խոսքի ազատությանը խոչընդոտելու փորձերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ