Բաքվում ոստիկանները կանխել են քրեական հավաքը:
Ինչպես հաղորդում է հaqqin.az-ը, ձերբակալվել են քրեական հեղինակություն համարվող, նախկինում դատապարտված Ջեյհուն Բախիշովը, Հաջիբալա Աբասովը եւ Էհթիբար Բախշիզադեն: Նրանք սպառնացել են բազմաթիվ գործարարների եւ նրանցից փողեր ստանալով հարստացրել իրենց «գողական» բյուջեն:
Բոլոր երեք ձերբակալվածների մոտ թմրանյութեր են հայտնաբերվել: Ջեյհուն Բախիշովի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաեւ «Մակարով» ատրճանակ, իսկ Էհթիբար Բախշիձեի տանը՝ երկու նռնակ: