News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ իր երկիրն ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել Գուանտանամո բազայի տարածքը:

«Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերականգնումն անհնար կլինի, քանի դեռ կղզին շրջափակված է եւ քանի դեռ չի վերադարձվել Գուանտանամոյի կուբայական տարածքը»,- Լատինաամերիկյան եւ կարիբյան պետությունների հանրության՝ Կոստա Ռիկոյի գագաթաժողովի ժամանակ Կաստրոյի հայտարարությունն է մեջբերում Telesur հեռուստաալիքը:

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ Վաշինգտոնն ու Հավանան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, եւ Հավանայում արդեն արտգործնախարարների միջեւ առաջին խորհրդատվություններն են կայացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ