News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները սպառնում են մահապատժի ենթարկել Հորդանանի ՌՕՈՒ օդաչու Մոազ ալ Քասաբեհին (Moaz al-Kassasbeh), եթե ահաբեկչուհի Սաջիդա ալ Ռիշավին մինչեւ հունվարի 29-ի երեկոն ազատ չարձակվի, գրում է CNN-ը։

Ցանցում ձայնային հաղորդագրություն է հայտնվել, որում եւս մեկ պատանդ՝ ճապոնացի Կենձի Գոտոն (Kenji Goto) հնչեցնում է վերջնագիրը՝ հունվարի 29-ին մայրամուտից առաջ կնոջը բերել թուրքական սահմանի մոտ։ Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհը (Nasser Judeh) հունվարի 28-ին հայտարարել էր, որ կալանավորին կփոխանակեն օդաչուի հետ։
Մեկ շաբաթ առաջ գրոհայինները տեսագրություն էին տարածել՝ ճապոնացի երկու պատանդներին եւ Հորդանանի ՌՕՈՒ օդաչուին ազատելու համար 200 մլն դոլար փոխանցելու պահանջով։ 72 ժամ անց նրանք տեղեկություն էին տարածել ճապոնացի Հարունա Յուկավայի մահապատիժն իրագործելու մասին։

Այժմ գրոհայիններն առաջարկում են ալ Ռիշավիի հետ փոխանակել մնացած երկու պատանդներին: Վերջնագրի ժամկետը 24 ժամ է, եւ հաջորդ զոհ է նշվել օդաչու ալ Քասաբեհը, հայտնում է Lenta.ru-ն:

Սաջիդա ալ Ռիշավին  Հորդանանի բանտի մահապարտների խցում է: Նա դատապարտված է մահապատժի՝ 2005 թ. Ամանում ահաբեկչական կոչերի համար:
Մոազ ալ Քասաբեհը պատանդ է վերցվել 2014 թ. դեկտեմբերին: Նա կործանիչի օդաչու է, որը վթարի էր ենթարկվել Սիրիայի տարածքում: Հորդանանի իշխանությոնները կասկածում են, որ նա ընդհանրապես ողջ է: Երկրի ԱԳՆ-ն պահանջել է  ապացույց ներկայացնել, սակայն  ոչ մի ապացույց չի ստացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ