News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին աշխատանքային այցոմ մեկնել է ԱՄՆ, որտեղ բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

Կքննարկվեն առաջնահերթ հարցեր, որոնք կարեւորություն ունեն ամբողջ աշխարհում՝ անվտանգությունը Եվրոպայում, Ռուսաստանի հետ հարաբերությունները, տրանսատլանտյան գործընկերություն, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի ընդլայնման հարցերը: Այս մասին թռիչքից առաջ լրագրողներին հայտնել է Բերուչաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

ԱԳՆ տվյալներով, վրացի նախարարը հունվարի 30-ին ելույթ կունենա Ատլանտյան խորհրդի «Տրանսատլանտյան ռազմավարությունը Արեւելյան Եվրոպայի համար» կոնֆերանսում, ինչպես նաեւ կմասնակցի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) նախաձեռնած քննարկմանը: Նա կհանդիպի ամերիկյան առաջատար հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների ու լրագրողների հետ: Այցը կտեւի մինչեւ փետրվարի 4-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ