News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 06.37-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչից «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 23VO272 համարանիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել դեպի ձորը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Է. Մ.-ի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 29-ին, ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է եւ չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի 171 կմ-ի մոտակայքում 34NZ263 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) անվադողերի մաշվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան ուղեկցել են մինչեւ Վայք քաղաք:

***

Հունվարի 28-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ Արծվանիստ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի 29ՕU633 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել Ա.Կ.-ի ավտոմեքենան:

***

Հունվարի 28-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Շենկանի - Ռյա Թազա ավտոճանապարհի 1-ին կմ-ում 2 մարդատար ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 ՕՕ 993 համարանիշի (վարորդ Դ. Հ.) եւ «Օպել» մակնիշի 07 LL 198 համարանիշի (վարորդ Ա. Թ.) ավտոմեքենաները:

***

Հունվարի 28-ին, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Հրշեջ-փրկարարները Երեւան-Սեւան Մ-4 միջպետական ավտոճանապարհի 37-րդ կմ-ում` դաշտամիջյան հատվածում, արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 VM 251 համարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Ամենաշատ