News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցի՝ Facebook-ի, զուտ շահույթը 2014-ի տվյալներով կազմել է 2,94 մլրդ դոլար, որը 96 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Facebook-ի հասույթը 2014-ին աճել է 58 տոկոսով՝ հասնելով 12,47 մլրդ դոլարի: Facebook-ի շահույթը 2014-ի 4-րդ եռամսյակում աճել է 34 տոկոսով հասնելով 701 մլն դոլարի: Հոկտեմբեր-դեկտեմբերին ընկերության հասույթը աճել է 49 տոկոսով՝ հասնելով 3,85 մլրդ դոլարի:

Եամսյակային հասույթի մեծ մասը (93 տոկոս) ավանդաբար գալիս է գովազդից, մնացած մասը Facebook-ը ստացել է հավելվածներում ապրանքների վաճառքից ստացվող վարձավճարներից:

Ամեն ամիս մոտ 1,19 մլրդ օգտատերեր են այցելում Facebook բջջային հավելվածներից, որը կազմում է ընդհանուր ամենամսյա  ակտիվության 86 տոկոսը: Բջջային լսարանի ցուցանիշը Facebook-ում նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտ 25 տոկոսով:

Ամեն օր Facebook սոցիալական ցանց է այցելում մոտ 745 մլն մարդ: Այս ցուցանիշը 2014-ին աճել է 34 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ