News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ բացահայտ սառը պատերազմ է ընթանում,  որը կարող է «տաքանալ»:

Քաղաքական գործչի խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվային ներքաշել է դիմակայության մեջ՝ փորձելով բացահայտ իրականացնել իր «հաղթահերոսության» գաղափարը:

«Ցավոք, արդեն չեմ կարող վստահ ասել, որ սառը պատերազմը չի հանգեցնի «տաքի»: Վախենամ՝ նրանք  (ԱՄՆ) փորձեն ռիսկի դիմել», — հավելել է Գորբաչովը:

ԽՍՀՄ նախկին նախագահը նաեւ հիշեցրել է Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցների մասին: «Հիմա անընդհատ Ամերիկայից, Եվրամիությունից լսում ենք Ռուսաստանի հանդեպ պաըժամիջոցների մասին: Մի՞թե նրանք բոլորովին գլուխները կորցրել են »,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Հունվարի սկզբին Գորբաչովը հայտարարել էր Եվրոպայում  լայնածավալ պատերազմի սպառնալիքի մասին: Նա նման տեսակետ էր հայտնել գերմանական  Der Spiegel-ի հետ հարցազրույցում: Նա նաեւ Գերմանիային կոչ էր արել չխառնվել Ուկրաինայի շուրջ ծավալված իրավիճակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ