News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենախոշոր արագ սննդի ռեստորանների ցանցերից մեկի՝ ամերիկյան McDonald's կորպորացիայի նախագահի պաշտոնը կստանձնի Սթիվեն Իսթերբրուքը: Այդ մասին հայտարարել են ընկերության պաշտոնական ներկայացուցիչները:

Հայտարարության մեջ նշվում է, որ Իսթերբրուքը «ուժեղ եւ փորձառու ղեկավար է, ով հաջողությամբ ղեկավարել է ընկերության եվրոպական ստորաբաժանումները»: Ակնկալվում է, որ նա «կարող է բարելավել ֆինանսական ցուցանիշները եւ McDonald's-ի աշխատանքն առավել արդյունավետ դարձնել»: Ներկայումս Իսթերբրուքը գովազդի գծով ավագ գործադիր փոխնախագահն է, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

McDonald's նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոն Թոմփսոնի իրավասությունների ժամկետը կլրանա մարտի 1-ին:

McDonald's-ի բաժնետոմսերն այդ նորությանն արձագանքում են աճով: Դրանց արժեքն էլեկտրոնային առեւտրում ավելացել է մոտ 3%-ով՝ մինչեւ 91,50 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ