News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցում պահանջող՝ Կապանի մի քանի տասնյակ առեւտրականներ այսօր՝ հունվարի 29-ին, բողոքի ակցիա են անցկացրել Սյունիքի մարզպետարանի առջեւ՝ պահանջելով հանդիպում Սուրիկ Խաչատրյանի հետ:

NEWS.am-ի հետ զրույցում մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հավաքված առեւտրականներին ընդունել է աշխատակազմի ղեկավարը:

«Մարզպետը Կապանում չէ, միջոցառման է: Այդ պատճառով աշխատակազմի ղեկավարն է ընդունել հավաքվածներին եւ պայմանավորվել հանդիպում կազմակերպել մարզպետի հետ»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:

Նշենք, որ այսօր բողոքի ակցիա է անցկացվում նաեւ Երեւանում:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

Տպել
Ամենաշատ